Արդյո՞ք ընդունելի է կրկնամկրտությունը
Կրկնամկրտությունն աններելի մեղք է և անընդունելի:
Ս. Պողոս առաքյալը հստակ ասում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ Մկրտություն» (Եփես. 4. 5): Նույնն ենք խոստովանում նաև Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում, որը բարձրաձայն ասում ենք յուրաքանչյուր Ս. Պատարագի ժամանակ՝ իբրև մեր ուղղափառ հավատքի խոստովանություն. «Հավատում ենք նաև միայն մեկ, ընդհանրական, առաքելական, սուրբ Եկեղեցու, մեկ Մկրտության…»:
Անշուշտ, մարդ մկրտվելուց հետո էլ մեղքեր է գործում, բայց այս դեպքում տվյալ մարդը ոչ թե պետք է վերամկրտվի, այլ ապաշխարության խորհրդի միջոցով վերականգնվի Ս. Մկրտությամբ ստացած շնորհների մեջ:
armchurch.info