Փեսացուն լաց է եղել իր հարսանիքի ժամանակ
De Rienzo Films գործակալությունը, որը մասնագիտանում է հարսանեկան հոլովակների ստեղծման բնագավառում, Vimeo-ի հարթակում հրապարակել է արարողության տեսագրություն, որի ժամանակ փեսացուն լաց է եղել մինչ նրա հարսնացուն մոտենում էր եկեղեցու բեմին: Հարսնացուին հաջողվել է պահպանել հանգստությունը:
Տեսագրությունը, որը հրապարակվել է հունիսի 8-ին, երկու օրում դիտել են ավելի քան 232 հազար անգամ: