«Քուրդիստանի ազատության ճուռակները» ստանձնել են Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը
Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է Ստամբուլում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որը խլել էր 11 մարդու կյանք:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր քաղաքի կենտրոնում՝ Բայազետ շրջանում գտնվող կանգառի հարևանությամբ, այն ժամանակ, երբ անցել էր ոստիկանական ավտոբուսը:
Պայթյունին զոհ էր դարձել 11 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկան: Եվս 36 մարդ վնասվածք էր ստացել: