Բեռլուսկոնին սրտի վիրահատության կենթարկվի
Իտալիաի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը վերջերս սրտի նոպա էր ունեցել, կենթարվի սրտի վիրահատության: Այս մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ին, հայտնել է նրա բժիշկը՝ Ալբերտո Զանգրիլոն:
Նրա խոսքով՝ աորտայի փականի փոխարինման վիրահատությունը տեղի կունենա մինչեւ հաջորդ շաբաթվա կեսերը:
Ըստ Բժիշկ Զանգրիլոյի՝ քաղաքական գործչի վիճակը ծանր է եղել, երբ նրան հիվանդանոց են բերել:
«Նա վտանգի էր ենթարկել իր կյանքը, կարող էր մեռնել, եւ նա գիտեր դա: Մենք միանգամայն ճիշտ էինք որոշել աորտայի փականի ախտաբանությունը, որը կոչվում է աորտային անբավարարություն»,- ասել է նա: