Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին
Փարիզում մեկնարկած Grand Chess Tour-ի առաջին մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ խաղի պարտիայում սև ֆիգուրներով պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան կայացել է երրորդ տուրում: Նախքան այդ Արոնյանը ոչ ոքի էր խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ և առավելության էր հասել ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի նկատմամբ: Չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն:
Մրցաշարին մասնակցում են նաև Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա) և Վեսելին Տոպալովը (Բուլղարիա): Արագ խաղի մրցաշարը կավարտվի հունիսի 10-ին: Հունիսի 11-ին և 12-ին կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը: