Բաժիններ՝

Բաքուն Լիտվայի լրագրողների միության փոխնախագահին հանել է «սև ցուցակից»

Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել «սև ցուցակից» հանել Լիտվայի քաղաքացիներից մեկին՝ Լրագրողների միության փոխնախագահ Աուդրիաս Անտանաիտիսին: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Գաջիևի խոսքով՝ «Ալկաս» պորտալի խմբագիր Անտանաիտիսը դիմել է Ադրբեջանում Լիտվայի դեսպանատուն՝ խնդրելով հանել անունը «սև ցուցակից» և ներողություն է խնդրել պաշտոնական Բաքվից:

«Նա հայտարարել է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ընդգծել է, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ չիմանալով հետևանքների մասին: Նա ներողություն է խնդրել պաշտոնական Բաքվից և ադրբեջանցի ժողովրդից: Որոշվել է նրա անունը հանել Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակից»,- ասել է Հաջիևը:

Բաքուն 2013թ. հրապարակել է օտարերկրացիների «սև ցուցակը», որտեղ ընդգրկվում են այն օտարերկրացիները, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնության այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այդկերպ Ղարաբաղ այցելածներին արգելվում է մուտք գործել Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս