Բաժիններ՝

Այվազովսկու «Փրկվածը» կտավը դարձել է Լոնդոնում MacDougall’s աճուրդի թոփ-լոտը

Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» նկարն, ինչպես եւ սպասվում էր, դարձել է MacDougall’s աճուրդային տան աճուրդի թոփ-լոտը, որը մասնագիտացած է ռուսական արվեստի բնագավառում: Ընդամենն աճուրդից ստացվել է 3,3 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտնել է աճուրդային տան հիմնադիր եւ ղեկավար Ուիլյամ Մաքդուգալը:

«Փրկվածը» կտավը վաճառվել է 499 հազար ֆունտ ստեռլինգով՝ 450-600 հազար նախնական գնահատման դեպքում: Այս գործը նվիրված է նկարչի սիրած թեմաներից մեկին՝ նավաբեկությունից փրկվելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս