Բաժիններ՝

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով գլխավորեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենների վարկանիշը (ցանկ)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենների վարկանիշը:

Վերջին 15 տարիներին առաջին հորիզոնականը գրավում էր Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը, սակայն բռնցքամարտիկն ավարտեց կարիերան, իսկ Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գլխավորեց այդ վարկանիշը:

Վարկանիշում հաշվի են առնվում վերջին 12 ամիսների աշխատավարձը և բոնուսները:

  1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», ֆուտբոլ) – 88 մլն դոլար
  2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ) – 81.4
  3. Լեբրոն Ջեյմս («Քլիվլենդ», բասկետբոլ) – 77.2
  4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 67.8
  5. Քևին Դյուրենտ («Օկլահոմա Սիթի», բասկետբոլ) – 56.2
  6. Նովակ Ջոկովիչ (թենիս) – 55.8
  7. Քեմերոն Նյուտոն («Կարոլինա», ամերիկյան ֆուտբոլ) – 53.1
  8. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 52.9
  9. Ջորդան Սպիֆ (գոլֆ) – 52.8
  10. Կոբե Բրայանթ («Լեյքերս», բասկետբոլ) – 50

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս