«Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում». Զարուհի Պետրոսյան
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնում է, որ առաջիկա օրերի ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում:
«Հունիսի 12-ին տեղումները կդադարեն հյուսիսային մասում, իսկ հարավային մասում՝ Սյունիքում, Վայոց Ձորում տեղումները կպահպանվեն»,– նշեց Զարուհի Պետրոսյանը:
Հունիսի 12-14-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումերի եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա: