Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 13-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ը էապես չի փոխվի,հունիսի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 10-11-ը‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան ` 35.70C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.60C