Բաժիններ՝

Բուլղարիայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին ԵՄ-ն ոչնչացնելու փորձերի մեջ

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը մեղադրել է Ռուսաստանին Եվրամիության հիմքերը խարխլելու մեջ: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտնում է EurActiv-ը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ճգնաժամը ցույց է տվել, որ Ռուսաստանը «չի հետևում միջազգային իրավակարգի սկզբունքներին»: «Կրեմլը մեր դեմ է և փորձում է ապակայունացնել Եվրամիությունում իրավիճակը: Կրեմլը փորձում է խարխլել ու կործանել Եվրամիության հիմքերը, այնպիսիք, ինչպիսին են միասնականությունը, համերաշխությունը ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Բուլղարիայի նախագահը:

Նա նշել է, որ հույս ունի, որ չի լինի նոր Սառը պատերազմ, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի գործողությունները հանգեցրել են Սառը պատերազմի, որտեղ ոչ ոք չի ցանկանում պատերազմ, սակայն որտեղ դեռևս կան կոնֆլիկտներ:

Վերջինս նաև ընդգծել է, որ չի կարելի ընկալել ՌԴ միջամտությունը Ուկրաինայում որպես իրողություն: «Եթե Արևմուտքը թույլ տա, դա կլինի պատմական խայտառակություն: Ինձ համար, մեզ համար Ղրիմը Ուկրաինա է, իսկ Ուկրաինան Եվրոպա է»,- ասել է Պլևնելիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս