Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկի մոտ. կան զոհ և վիրավորներ
Նվազագույնը 1 դեռահաս է սպանվել ԱՄՆ Բոստոն քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, մի քանի մարդ ստացել է վնասվածք, հայտնում է Boston.com-ը:
«1 մարդ սպանվել է, 3-ը՝ ստացել աստիճանի վնասվածք հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել երեկ՝ օրվա երկրորդ կեսին, Դորչեսթեր շրջանի Ջերեմի Բերկ ավագ դպրոցի հարևանությամբ»,- հայտնել են Բոստոնի ոստիկանությունից:
Վիրավորները նույնպես երիտասարդներ են, որոնք ստացել են կյանքին չսպառնացող վտանգներ: 60-ամյա մի կին դեպքի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը ներկայում որոնում է կասկածյալին: Հետաքննությունը շարունակվում է: