Քաղաքական որոշումն արդեն կայացված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը:
Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել:
Սակայն Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը եւս պետք է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի:
Կառավարման կարգը պետք է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձեւավորվելուց հետո: Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր խորհրդարանի կազմավորվելը, այն է՝ 2020 թվականի ամառը: Այսպես կլուծվի նաեւ Արցախի կայունության հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: