Բաժիններ՝

Հրաձգություն Թել Ավիվում. կան զոհեր

Թել Ավիվի կենտրոնում ենթադրաբար երկու պաղեստինցիների կողմից հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է չորսի, վիրավորվել է 16 մարդ: Այս մասին BBC-ին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը:

«Երկու ահաբեկիչներ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա»,- Associated Press գործակալության հետ զրուցելիս ասել է ոստիկանության շրջանային տեղամասի ղեկավարը: Հարձակվողներից մեկը տեղում ձերբակալվել է, երկրորդը՝ վիրավորված է եւ հոսպիտալացված, հավելել է ոստիկանը:

Ինչպես հայտարարել են Սուրասկիի անվան բուժկենտրոնում, չորս իսրայելացիներ հիվանդանոց են հասցվել ծանր վերքերով, որոնցից նրանք ավելի ուշ մահացել են:

Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի կենտրոնական ռազմական շտաբի եւ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի անմիջական մերձակայքում: Այս շրջանում տեղավորված են նաեւ բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ:

Շուկայի սրճարաններից մեկի դիտարկման խցիկի տեսագրության մեջ, որը հրապարակել է Իսրայելի հեռուստատեսությունը, երեւում է, թե ինչպես են երկու զինված տղամարդիկ կրակում այցելուների վրա:

Ինչպես հայտարարել է Սարոնա շուկայական համալիրի տնօրենը, իր թիկնապահների աշխատանքը, որոնք խանգարել են հարձակվողներին ներս մտնել, օգնել է կանխել էլ ավելի մեծ մասշտաբի ողբերգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս