«Տարվա վերջին կլինի 0% գնաճ». Վաչե Գաբրիելյան
«Մենք ունենք 2.7% գնանկում, դինամիկան ցույց է տալիս, որ ամռան ամիսներին նույնպես կունենանք գնանկում, և տարվա վերջին կլինի 0% գնաճ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է ազդում գնաճը, հատկապես՝ կենսաթոշակառուների կենսամակարդակի վրա:
Ըստ նրա` միակ գնաճը ծառայությունների ոլորտում է. «Գնաճային ֆոնը 2016 թ. որևէ կերպ չի խաթարում հատկապես կենսաթոշակառուների սպառմանը»:
Անդրադառնալով տրանսֆերտների նվազմանը, փոխվարչապետը նշեց, որ երկրի տնտեսությունից դուրս հոսքերը կառավարությունը չի կարող հաշվի առնել, բայց սպառման վրա ազդող գործոնի պատասխանը տնտեսական աճի խթանումն է, այսինքն` միջազգային զարգացումներին դիմակայելը միայն տնտեսական աճի միջոցով է հնարավոր, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՏԱՑ-ը 5 ամսում 6% է, եռամսյակի կտրվածքով` 4.2%: