Բաժիններ՝

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հաստիքային կրճատումների պրոցեսը դեռ չի սկսվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում արդեն 4 մեքենա կրճատվել է, որոնցից երկուսը՝ ՊՈԱԿ-ից, երկուսը՝ նախարարությունից: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարը նշեց, որ իրենց նախարարությունում եղել է 9 մեքենա, որոնցից 3-ը մնացել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Խոսելով այն մասին, թե քանի աշխատատեղ է նախատեսվում կրճատել՝ նախարարն ասաց, որ դեռևս այդ պրոցեսը չի սկսվել, բայց անպայման կսկսվի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս