Մոսկվայի մարզում եղանակի վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնի օդերևութաբաններն այսօր Մոսկվայի մարզում եղանակի վտանգավորության «նարնջագույն» մակարդակ են հայտարարել- հնարավոր սառնամանիքների պատճառով, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ինչպես հայտնում են հիդրօթերևութաբանները, վտանգավորության նման մակարդակ է հայտարարվել նաև Սմոլենսկի, Յարոսլավլի ու Տուլայի մարզերում:
«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է: Առկա է տարերային աղետների հավանականություն՝ վնասի պատճառմամբ:
Օդերևութաբանները նշում են, որ սառնամանիքները Ռուսաստանի կենտրոնական հատվածում պայմանավորված են «գրենլանդական» ցրտերի տարածմամբ։
Այսօր սառնամանիքներ են կանխատեսվում Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի շրջաններում։ Գիշերը օդի ջերմաստիճանը կիջնի մինչև մինուս 2 աստիճան: