«Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում». Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում, իսկ նրա ռեժիմը` «ֆաշիստական» է: Այս մասին հայտնում է ֆրանսիական I24TV հեռուստաալիքը:

«Էրդողանի ֆաշիստական ռեժիմը մշտապես կենտրոնացել էր Հալեպի վրա, բայց նրա երազանքները կթաղվեն Հալեպում», -երկրի նոր խորհրդարանին հղած խոսքում ասել է Բաշար Ասադը:

«Վերջին շրջանում Էրդողանը հազարավոր ահաբեկիչներ է թույլ տվել գալ Հալեպ: Նա համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում», -ասել է Սիրիայի ղեկավարը:

Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին «հավատարիմ եւ անփոփոխ աջակցության» համար:

«Ահաբեկչության ջախջախումն անխուսափելի է, քանի դեռ կան այնպիսի երկրներ, ինչպիսին Իրանն է, Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք հարգում են սկզբունքները եւ պաշտպանում ժողովուրդների ինքնորոշվելու իրավունքը: Շնորհակալություն նրանց դրա համար», -հայտարարել է Սիրիայի նախագահը, ում խոսքը մեջբերել է Sputnik-ը:

Սիրիայի խորհրդարանի առաջին նսիտը տեղի է ունեցել մայիսի 7-ին` ապրիլի 13-ին Դամասկոսի կողմից վերահսկվող շրջաններում անցկացված ընտրություններից հետո:

«Սիրիայի ժողովուրդը դարձյալ զարմացրել է աշխարհին ընտրություններին իր բացառիկ ներկայությամբ ու թեկնածուների մեծ թվով», -նշել է Բաշար Ասադը:

Տեսանյութեր

Լրահոս