Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի՝ ԼՂ հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ջանքերին

ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծելու միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Այս մասին Trend-ին հայտնել են ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունն այսկերպ է մեկնաբանել հունիսի 6-ին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ԵԱՀԿ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում վստահության մեխանիզմների ձևավորման բյուջեի նախագիծը: Հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատումը կողմերի միջև վստահության ամրապնդման մեխանիզմներից է:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմի ընդյալնման աշխատանքին:

Տեսանյութեր

Լրահոս