Ինչպե՞ս է բուհերը քաղաքականությունից զերծ պահելու Լևոն Մկրտչյանը

Այսօր ԱԺ-ոմ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունում կադրային կրճատումներ չեն լինի, կլինեն միայն տեղափոխություններ: Նա նշեց, որ կրճատելու ենթակա ծառայողական ավտոմեքենա էլ չունեն, նախարարությունում ընդամենը 3 ավտոմեքենա կա, իսկ նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող «Տուարեգն» այժմ չի շահագործվում:

Նախարարը փորձեց ամեն կերպ խուսափել լրագրողների հարցերից` բուհերում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ: Լ.Մկրտչյանը միայն ընդհանրական պատասխաններ տվեց, որ կոռուպցիան քրեական հանցագործություն է և քրեորեն հետապնդելի է:

Թե ինչպե՞ս է բուհերը քաղաքականությունից զերծ պահելու, Լևոն Մկրտչյանը պատասխանեց` լրագրողների օգնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս