Մերկելն «անհասկանալի» է որակել Թուրքիայի բողոքը՝ ուղղված Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի դեմ

Թուրքական կողմի մեղադրանքներն ու բողոքները՝ ուղղված Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին, որոնք քվեարկել են 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, անհասկանալի են:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Կապված բանաձևի հետ, որն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագը, հայտնի է, որ գոյություն ունի երկու տարբեր կարծիք՝ Գերմանիայի Բունդեսթագի մեծամասնության և թուրքական կողմի: Ես անձամբ, կապված դրա հետ, կշարունակեմ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների օգտին:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և դժգոհություններն ու հայտարարությունները, որոնք հիմա անում է թուրքական կողմը, անհասկանալի եմ համարում»,- հայտարարել է Մերկելը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները՝ ուղղված ծագումով թուրք գերմանացի խորհրդարանականների հասցեին: Վերջիններիս Էրդողանը մեղադրել էր հայրենասիրության պակասի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս