 
                        Դատարանը կքննի «հանցախմբի» գործով կալանավորվածի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը
 
                                    Դատարանը վաղը կշարունակի քննել Նոր Նորքում վնասազերծված «հանցախմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ավելի վաղ դատարանը բավարարել էր մեղադրյալին կալանավորելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ «ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        