Նախատեսվում է բեռնաթափել 12-րդ դասարանի ծրագիրը
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գնահատմամբ՝ Հայաստանում զգացվում է ազգային կրթակարգ ունենալու անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ նախատեսվում է միջոցառումների շարք: Նրա խոսքով՝ դրանք հիմնականում կլինեն երկու ուղղություններով: Նախ՝ նախատեսվում է բեռնաթափել 12-րդ դասարանի ծրագիրն այնպես, որ երեխաները դպրոցական պետական ավարտական քննությունները հանձնեն ավելի շուտ, եթե դրանք մասնագիտական չեն:
«Սկզբունքն է մինչև 11-րդ դասարանը հստակ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և արդեն 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսուցիչները պետք է կրկնուսույցների փոխարեն օգնեն երեխային պատրաստվել շետմարանային համակարգով ընդունելությանը»,- ասաց Լ. Մկրտչյանը:
Նաև հավելեց, որ մինչև հունիսի վերջ կներկայացվի բարձրագույն կրթության օրենքի նախագիծ, որը նախատեսում է նախարարության գործառույթների կտրուկ բեռնաթափում և համալսարանական վստահության և պատասխանատվության աճ: