Սամվել Բաբայանին խաբե՞լ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձեւաչափերով բանակցում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ղեկավարության հետ: Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել:
Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, եւ Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ: Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաեւ, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի:
Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որեւէ առնչություն ունենալ: Լավագույն դեպքում կարող են չխանգարել: Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերեւ հանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: