Մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը
85 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: Կորչնոյը մահացել է Շվեյցարիայում, մահվան պատճառների մասին դեռ չի հաղորդվում:
Լեգենդար շախմատիստը ծնվել է 1931 թվականի մարտի 23-ին: 1956 թվականին դարձել է գրոսմայստեր: Ընդհանուր թվով նա հաղթանակ է տարել միջազգային 100 մրցաշարերում: 1976 թվականից Կորչնոյն ապրում էր Շվեյցարիայում: Նա տարեց հասակում էլ շարունակում էր մասնակցել մրցաշարերի: 2011 թվականի օգոստոսի նա 80 տարեկան հասակում հաղթել է վետերանների մրցաշարում: