3D-տպիչով առաջին անգամ «ինքնաթիռ» է տպվել
Airbus-ն առաջին անգամ ցուցադրել է 3D-տպիչով տպված «ինքնաթիռ»: Windowless-ի նախատիպն ունի 21 կիլոգրամ զանգված, երկարությունը հասնում է չորս մետրի: «Ինքնաթիռն» ստեղծված է արդի տեխնոլոգիաների ցուցադրության նպատակով, հաղորդում է Business Insider հրատարակությունը:
Ընկերությունը մինչեւ 2020 թվականը մտադիր է կազմակերպել տարբեր թռչող ապարատների (մասնավորապես, Arian 6 տանող հրթիռի եւ շարժիչային տարրերի համար) եռաչափ դետալների զանգվածային արտադրություն: Դա թույլ կտա ստեղծել անթափոն արտադրություն եւ բարձրացնել հավաքման որակը:
Ապագա թռչող ապարատների դետալները ենթադրվում է պատրաստել բաղադրյալ նյութերից, որոնք 30-50 տոկոսով թեթեւ են գոյություն ունեցող մետաղական նմանակներից: Ինքնաթիռի նախատիպի շնորհանդեսը տեղի է ունեցել Բեռլինից (Գերմանիա) ոչ հեռու Շենեֆելդի կոմունայում բացված ցուցահանդեսում: