Բաժիններ՝

Ալին երբեք չի մահանա. աշխարհը սգում է լեգենդար բռնցքամարտիկի և իրավապաշտպանի մահը

Աշխարհահռչակ բռնցքամարտիկներին և երկրպագուներին ցնցել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահը: Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը «Թվիթեր»-ի իր միկրոգլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Աստված տարավ իր չեմպիոնին», իսկ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը վստահ է, որ այլևս չի լինելու այնպիսի մ արզիկ, ինչպիսին Մուհամեդ Ալին էր: Մայք Թայսոնը նաև հիշեցրել է, որ Մուհամեդ Ալին ողջ աշխարհում սևամորթների ձայնն էր:

Բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրստերը ևս իր ցավակցություններն է հայտնել մեծագույն բռնցքամարտիկի մահվան կապակցությամբ: «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է, որ Ալին եղել է բոլոր ժամանակներում պրոֆեսիոնալ ռինգ դուրս եկած մեծագույն բռնցքամարտիկներից մեկը:

Մուհամեդ Ալիի միակ ճապոնացի հակառակորդ Անտոնիո Ինոկին նույնպես ցավ է հայտնել նրա մահվան կապակցությամբ: «Ցավալի է ճանապարհել նախկին մրցակիցներին»,- ասել է ճապոնացի բռնցամարտիկը, ով Ալիի հետ ռինգ է դուրս եկել 40 տարի առաջ:

Լեգենդար բրիտանացու մահվան կապակցությամբ ցավ է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Մեծ Բրիտանիայի վարչապետը կատարել է հետևյալ գրառումը. «Ալին ոչ միայն մարզիկ էր և ռինգի չեմպիոն, այլ նաև «չեմպիոն» էր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»:

Մուհամեդ Ալին աշխարհահռչակ բռնցքամարտիկ է, ով իր կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Ալին 1960թ. դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, տարբեր ժամանակներում հռչակվել է ծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոն, 5 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ և ստացել է «Տասնամյակների բռնցքամարտիկ» մականունը: Կարիերայի ընթացքում Մուհամեդ Ալին անցկացրել է 61 մենամարտ, որոնցից 56-ն ավարտել է հաղթանակով: Հաղթանակներից 37-ը լեգենդար բռնցքամարտիկն ավարտել է նոկաուտով:

Նա կյանքից հեռացել է հունիսի 3-ին` 74 տարեկանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս