Ճապոնիայում դպրոցականները չորս տարուց կանցնեն էլեկտրոնային դասագրքերի

Ճապոնացի դպրոցականները չորս տարի անց կօգտագործեն էլեկտրոնային դասագրքեր: Այս որոշումն ընդունվել է երկրի կրթության նախարարության կողմից:

Անհատական պլանշետների տեսքով էլեկտրոնային դասագրքերն ընդլայնում են ուսուցման հնարավորություններն ավելի մեծ զննականության հաշվին, ինչպես նաեւ ուսուցման գործընթացում պատկերի եւ ձայնի գործառույթների օգտագործման հնարավորությունները: Դա թույլ կտա բարձրացնել անգլերեն լեզվի ուսուցման որակը, ինչպես նաեւ կընդլայնի հաշմանդամ երեխաների ուսուցման հնարավորությունները, նշում են նախարարությունում:

Սկզբնական շրջանում էլեկտրոնային դասագրքերը կօգտագործվեն թղթե դասագրքերին հավասար, իսկ այնուհետեւ կսկսեն դուրս մղել դրանց: Չլուծված խնդիրն այն է, որ պետությունն ի վիճակի չի լինի բոլոր դպրոցականներին ապահովել անվճար պլանշետներով, ինչն արվում է թղթե դասագրքերի դեպքում: Այսպիսով, ծախսերի մի մասը կընկնի ծնողներին ուսերին:

Ինչպես սպասվում է, այդ նորամուծության գործնական իրականացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները կսկսվեն դեռ մինչեւ 2016 թվականի վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս