Բաժիններ՝

Բաղդադի հյուսիսում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել

Իրաքում հերթական անգամ ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, 15 մարդ վիրավորվել է: Reuters-ի հաղորդմամբ՝ Բաղդադի հյուսիսում գտնվող Տարմիա քաղաքում զինվորական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ականապատ բաճկոնը, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, որոնց թվում կան նաև զինվորականներ: Եվս 15 մարդ վիրավորվել է:

Նշվում է նաև, որ Իրաքի բանակային ուժերը շարունակում են փորձերը` գրավելու երկրի մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ֆալուջայի վրա հարձակումը սկսվել է մայիսի 23-ից: Այդ ընթացքում մի քանի անգամ ռմբակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Բաղդադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս