Բաժիններ՝

Հերոսի անունով տղա ծնվեց

Tsayg.am. Հերոս Գեւորգը հետնորդ ունի: Գյումրու ծննդատանը երեկ  լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին գյումրեցի Մկրտչյանները կոչել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գեւորգ Վարդանյանի անվամբ: Գեւորգը ծնվել էր Ռուսաստանի Դաշնությունում: Ինքնակամ վերադարձել էր հայրենիք ու մեկնել ծառայության: Նա թշնամու գնդակից ընկավ Թալիշում: Փոքրիկների ծնողներն անձամբ Գեւորգին չեն ճանաչել, սակայն հպարտանում են նրա սխրանքով: Երեխաները չորս քույր ունեն: Հայրն իր երազանքը կատարված է համարում` տղաներ է ունեցել հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Նորածիններին են այցելել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, աչքալուսանք տվել ծնողներին, մանկասայլակ ու այլ նվերներ հանձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս