«Պետք է փորձել ձևավորել նոր նախընտրական դաշինք». Արարատ Զուրաբյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտի փոքր կուսակցություններն այս օրերին փորձում են իրենց համար հասկանալ, թե ում հետ կարող են դաշինք կազմել: «Ժողովուրդ»-ը «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանից փորձեց պարզել, թե իրենց կուսակցությունն ինչպես է պատկերացնում ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը, ում հետ է դաշինքով հանդես գալու:

«Գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել (ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը,- խմբ.): Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք եւ փորձել հասնել հաջողության»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Իսկ այն հարցին, թե ՀՀՇ-ն որ կուսակցության հետ ոչ մի դեպքում դաշինք չի կազմի, Զուրաբյանը պատասխանեց. «Ապրում ենք Հայաստանում, որտեղ առկա են տարբեր քաղաքական ուժեր, եւ մենք բոլորի հետ պատրաստ ենք գնալ դաշինքի, եւ կարծում եմ՝ թվարկելու կամ ասելու հարց չկա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի