Բաժիններ՝

«Чай вдвоем» խմբի նախկին անդամը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ Արցախ այցելելու համար

Հայտնի ռուս երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստանիսլավ Կոստյուշկինը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից՝ Հայաստանի կողմից «օկուպացված» Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այցելելու համար, և խնդրել է իրեն հեռացնել Ադրբեջանի «սև ցուցակից»:

krpress.ru-ն, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրում է, որ Կոստյուշկինն իր հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այդ երկրի օրենքներն այսուհետ հարգելու մասին: Ռուս երգիչը նշել է, որ ինքն այցելել է «զավթած» տարածքներ` չունենալով անհրաժեշտ տեղեկատվություն նման այցի հետևանքների մասին, և խոստացել է այլևս չայցելել Լեռնային Ղարաբաղ:

Կոստյուշկինի դիմումի քննարկումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը որոշում է կայացրել նրա անունը հեռացնել անցանկալի անձանց «սև ցուցակից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս