Բաժիններ՝

Louis Vuitton-ն առանց սլաքների ժամացույց է թողարկել

Ֆրանսիայի Louis Vuiton նորաձեւությունների տունը թողարկել է նոր մոդելի Escale Spin Time ժամացույցը: Այն սլաքներ չունի, իսկ թվացույցի վրա պատկերված են մանրաչափ ծովային դրոշակներ, հաղորդում Է Luxurylaunches-ին:

Դրոշակները նկարված են ոչ մեծ խորանարդիկների վրա, որռնցից մեկը պտտվում Է եւ ցույց Է տալիս ժամը, րոպեների համար պատասխան Է տալիս արագաչափի ձեւով սարքված սլաքը: Մոդելը պատրաստված է երկու տարբերակով. վարդագույն ոսկուց կամ սպիտակ ոսկուց՝ տիտանով: Ժամացույցի բանելու պաշարը կազմում Է 42 ժամ, մոդելը վաճառվում Է ալիգատորի կաշվից գոտիով: Ժամացույցի գինն առայժմ չի նշվում, այն պետք Է վաճառքի հանվի մինչեւ տարեվերջ:

Louis Vuiton-ն ընկերություն Է, որը 1854 թվականին Ֆրանսիայում հիմնել Է սնդուկների եւ ճամփորդական պայուսակների վարպետ Լուի Վյուիտոնը: Մասնագիտացած է տղամարդկանց եւ կանանց համար աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցի եւ ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է:

Լուսանկարը`Louis Vuitton

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս