Լավրովը և Քերին քննարկել են Սիրիայի իրադրությունը և ԻՊ-ի դեմ պայքարը
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայի հակամարտության հաղթահարման, ներառյալ Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության դեմ պայքարի ուղիները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջեւ փոխգործակցության գործնական հարցեր»: