Կվիրիկաշվիլին Ղարիբաշվիլիից ավելի սկզբունքային է. Իվանիշվիլի
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պնդում Է, որ Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր նախորդից՝ Իրակլի Ղարիբաշվիլիից, ավելի սկզբունքային Է:
Ղարիբաշվիլին, որը պարբերաբար ընդդիմության քննադատության օբյեկտ Էր դառնում, կառավարությունը գլխավորել Է երկու տարի: Նա 2013 թվականի նոյեմբերին այդ պաշտոնում փոխարինել Էր Իվանիշվիլիին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղարիբաշվիլին հասարակայնության համար անսպասելիորեն հրաժարական տվեց 2015 թվականի դեկտեմբերի վերջին:
«Իմ ազդեցությունը միայն ժողովրդի վստահությունն Է: Ես ոչ մի լծակ չունեմ կառավարող թիմի վրա ազդելու համար… Նախկին վարչապետը հաճախ չԷր լսում իմ խորհուրդները: Իսկ ներկայիս վարչապետ Կվիրիկաշվիլին Էլ ավելի սկզբունքային Է, եւ նա ավելի մեծ փորձ ունի»,-ասել Է Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Հանրային հեռարձակողի Առաջին ալիքով:
Նա ընդգծել Է, որ Կվիրիկաշվիլիին ցուցումներ չի տալիս, ինչպես դա պնդում Է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունը եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
«Ես դա չԷի անում Ղարիբաշվիլիի օրոք: Նա ձեռնհաս Էր եւ հիանալի Էր կառավարում երկիրը: Շատ ձեռնհաս Է նաեւ Կվիրիկաշվիլին… Այն, որ նա կարող Է զանգահարել ու հարցնել, դրանում հանցավոր ոչինչ չկա, կամ Էլ հանդիպում խնդրել եւ լսել իմ կարծիքը: Դրանում վտանգավոր ոչինչ չկա: Որոշումներն ընդունում Է միայն Կվիրիկաշվիլին»,-եզրափակել Է Իվանիշվիլին, հաղորդել Է Sputnik-ը: