Բաժիններ՝

Snapchat-ն օգտատերերի թվով առաջ է անցել Twitter-ից

Snapchat հավելվածից ամեն օր օգտվող մարդկանց թիվն հասել է 150 միլիոնի եւ գերազանցել Twitter Inc.-ի ակտիվ օգտատերերի թվաքանակը, որը 140 միլիոնից պակաս է: Այս մասին տեղեկացնում է NextWeb ինտերնետ-հրատարակությունը:

Ընթացիկ տարվա դեկտեմբերին Snapchat-ից օգտվում էր 110 մլն մարդ: Snapchat-ով ամենից շատ հետաքրքրվում են դեռահասները եւ երիտասարդությունը:

Ժամանակին Twitter-ն ամենամեծ սոցիալական ցանցն էր Facebook Inc.-ից հետո, բայց այնուհետեւ նրան շրջանցեցին Facebook-ի մյուս հավելվածները, այդ թվում՝ Instagram-ը, Messenger-ը եւ WhatsApp-ը:

Նշենք, որ Snapchat-ը տեսահաղորդագրությունների ծառայություն է, որը հիմնվել է 2011 թվականին Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Էվան Շպիգելի, Բոբի ՄԵրֆիի եւ Ռեգի Բրաունի կողմից: Հավելվածն սկսել է ժողովրդականություն վայելել բարձր աստիճանի անանունության շնորհիվ. լուսանկար եւ տեսանյութ պարունակող հաղորդագրությունները դիտումից հետո ջնջվում են ոչ միայն օգտատերերի սարքերից, այլեւ ընկերության սերվերներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս