Բաժիններ՝

Etihad Airways-ը վաճառում է աշխարհում ամենաթանկ ավիատոմսը. այն արժե 80,5 հազար դոլար

Լոնդոնից Մելբուռն եւ հակառակ ուղղությամբ թռչող ինքնաթիռի՝ 111,2 հազար ավստրալական դոլար (80,5 հազար ԱՄՆ-ի դոլար) արժեքով աշխարհում ամենաթանկ տոմսը վաճառում է Etihad Airways ավիաընկերությունը (Արաբական Միացյալ Էմիրություններ): Այս մասին հայտնում է Daily Mail բրիտանական թերթի ավստրալական տարբերակը:

«Նրան, ով կծախսի այդ հսկայական գումարը, հանրանավում կտրամադրվի երեքսենյականոց համար՝ ծառայապետով ու խոհարարով»,- նշում է թերթը՝ հրապարակելով լյուքսային ինտերիերի լուսանկարը:

Ուղևորի տրամադրության տակ կլինեն ննջարան՝ երկտեղանոց մեծ մահճակալով, հյուրասենյակ ու լոգասենյակ: Համարում տեղադրված է երկու հեռուստացույց: Թռիչքը պլանավորվում է իրականացնել Airbus A380-800 հանրանավով:

Ավելի վաղ ամենաթանկ ավիատոմսը Նյու Յորքից Մումբայ եւ հակառակ ուղղությամբ թռիչքինն էր, թերթի տվյալներով, այն արժեր 105 հազար ավստրալական դոլար (75,9 հազար ԱՄՆ-ի դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

251 250 253

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս