Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել Հունաստանի ափերի մոտ

Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ: Նախնական տվյալներով՝ նավի վրա մի քանի հարյուր մարդ էր գտնվում, տեղեկացնում է «Ֆրանսպրես»-ը:

«Աղետի ենթարկված մարդկանց թիվը հարյուրների է հասնում»,- ըստ գործակալության՝ հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: Ներկայում փրկարար գործողություն է ընթանում:

Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատումների համաձայն՝ ընթացիկ տարվա սկզբից 191 հազար միգրանտներ ու փախստականներ են Միջերկրական ծովով ժամանել Եվրամիության երկրներ: Ընդ որում՝ 1829 մարդ զոհվել է՝ չհասնելով Եվրոպայի ափեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս