Բաժիններ՝

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը աջակցություն է հայտնել Թրամփին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել Է, որ կաջակցի միլիարդատեր Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ երաշխավորել Է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու
առաջադրվելը:

Ռայանն իր այս դիրքորոշման մասին հայտնել Է GazetteXtra Էլեկտրոնային հրատարակությունում հունիսի 2-ին հրապարակված հոդվածում:

Ռայանը հայտարարել Է, որ արդեն հաջորդ շաբաթ իր գործընկերները կսկսեն առաջարկել օրենսդրական նախաձեռնություններ, «որոնք համապատասխանում են ԱՄՆ-ի հանգուցային գերակայություններին»:

Նրա խոսքով՝ առաջարկությունները, որոնցով հանդես կգան կոնգրեսականները, վերաբերելու են ինչպես սոցիալական քաղաքականությանը, այնպես Էլ ազգային անվտանգության հարցերին:

«Ես վստահ եմ, որ Թրամփն օրակարգում դրված գաղափարները կվերածի օրենքների, որպեսզի բարելավվի մարդկանց կյանքը: Ուստի ես այս աշնանը քվեարկելու եմ նրա օգտին»,-ասել Է Ռայանը: Նա հիշեցրել Է, որ ավելի վաղ ինքը եւ Թրամփը խորհրդակցություններ ու քննարկումներ են անցկացրել քաղաքական հարցերի շուրջ:

Քաղաքական գործիչը խոստովանել Է, որ ինքը տարաձայնություններ ունի միլիարդատիրոջ հետ, սակայն «ընդհանուրն ավելի շատ Է»:

Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը, որը կարեւորությամբ երրորդ պաշտոնն Է զբաղեցնում ԱՄՆ-ի պետական իշխանության հիերարխիայում, ներկայացնում Է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության վերնախավին:

Այսպիսով, Թրամփն ապահովել Է կուսակցական ղեկավարների ամբողջական աջակցությունը: Ավելի վաղ նրան աջակցություն Է հայտնել նաեւ Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս