«Աշխարհը սկսում է առերեսվել ճշմարտությանը». Իվետա Մուկուչյան
Երգչուհի Իվետա Մուկուչյանն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Facebook-յան իր էջում երգչուհին գրել է. «Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը։ Աշխարհը սկսում է առերեսվել ճշմարտությանը…»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագն այսօր ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: