Միջազգային մամուլի անդրադարձը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: «Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն` բարկացնելով Թուրքիային». այսպիսի վերտառությամբ է հոդվածը հրապարակել New York Times-ը: «Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձեւ` որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտ որածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»,- գրել է New York Times-ը:

BBC-ի բնորոշմամբ` Գերմանիայի պատգամավորները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը թուրքերի կատաղության ներքո: «Ժամանակահատվածը ոչ այդքան նպատակահարմար է այն համատեքստում, որ ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի փախստականների հոսքը կանգնեցնելու համար: Բանաձեւն օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը վերնագրում եւ տեքստի մեջ: Այն նաեւ ասում է, որ Գերմանիան որոշ առումով մեղավոր է Օսմանյան Թուրքիայի հետ դաշնակից լինելու տարիներին կոտորածները չխոչընդոտելու համար»,-նշում բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը: Այն նաև հիշատակում է թուրք- գերմանական հարաբերությունների սրումը երգիծաբան Ժան Բոեմերմանի պատճառով, ում բանաստեղծությունը դրդել էր Էդրողանին քրեական պատասխանատվության ենթարկել երգիծաբանին:

The Washington post-ը եւս շեշտադրում է այս հարցում փախստականների գործոնը: «Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու օգտին` դրդելով Թուրքիային հետ կանչել Գերմանիայում Թուրքիայի դեսպանին: Քվեարկությունը բարձրացրեց լարվածության մակարդակը երկու երկրների միջեւ այն ժամանակ, երբ Անկարան կարեւոր դեր է խաղում փախստականների` դեպի Եվրոպա հոսքը դադարեցնելու հարցում»,-գրում է The Washington post-ը:

Բանաձեւին նաեւ անդրադարձել է «Ռոյթերս»-ը` գրելով. «Գերմանիան բարկացնում է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս բանաձեւով: Գերմանիայի օրենսդիր մարմինը հռչակեց 1915 թվականին Օսմանյան ուժերի կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն մի խորհրդանշական բանաձեւով, որը ռիսկի է ենթարկում Անկարայի հետ ունեցած հարաբերությունները հենց այն ժամանակահատվածում, երբ Բեռլինը եւ Եվրոպայի գործընկերները Թուրքիայի օգնության կարիքն ունեն փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում: Ժամանակահատվածը ավելի վատը չէր կարող լ ինել Մերկելի համար, ով պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ըստ որի` Անկարան համաձայնել էր կանգնեցնել փախսստականների հոսքը դեպի Եվրոպա առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդելու իրավունք ստանալու, ինչպես նաեւ ԵՄ անդամակցության մասին արագացված զրույցներ սկսելու դիմաց»:

Թեմային անդրադարձել են նաև The Independent-ը, Euronews-ը, Financial Times-ը, Time-ը, Times of Israel-ը, USA Today-ը, գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս