Մոլդովայում կործանվել է Ռումինիայի շտապօգնության ուղղաթիռը. կան զոհեր
Մոլդովայում չորս մարդ է զոհվել ռումինական շտապ բուժօգնության ուղղաթիռի (SMURD) կործանման հետեւանքով: Այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին պաշտոնապես հաստատել են Մոլդովայի առողջապահության նախարարությունում:
Ուղղաթիռն աղետի է ենթարկվել Խարանգիշ գյուղի մերձակայքում այն բանից հետո, երբ մեկնել էր Քիշնեւից, ուր հասցրել էր 85-ամյա մի հիվանդի, որին բժշկական օգնություն էր պահանջվում: Ինչպես լրագրողներին հայտնել է մոլդովական գյուղի գուղապետ Յուրիե Բելենուցը, պատահարի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները, որոնք հայտնաբերել են զոհվածների այրված դիակները:
«Ուղղաթիռն ընկել է անտառից 100 մետր հեռավորության վրա: Առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել»,- ճշտել է Բելենուցը:
Բնակավայրում անձրեւ է տեղում եւ թանձր մառախուղ է, ինչը, փրկարարների կարծիքով, կարող էր աղետի պատճառ դառնալ: