Կինը րոպեներ առաջ ծանոթացած երիտասարդների հետ ճանապարհ է ընկել, ապա հայտարարել, որ նրանցից մեկը բռնաբարել է իրեն
35-ամյա կինը անծանոթ երիտասարդների հետ ուղևորվել է Աշտարակ, որտեղ, ըստ նրա հայտարարության, տղաներից մեկը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը «Հաղթանակ» զբոսայգու հարող տարածքում ծանոթացել է 2 երիտասարդի հետ, ապա վերջիններիս առաջարկել են նստել նրանց մեքենան և ուղևորվել են դեպքի Աշտարակ, որտեղ գտնվող հանգստյան գոտում տղաներից մեկը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Երիտասարդները կնոջը թողնելով այնտեղ հեռացել են: