ԱՄՆ Հայ դատի հանձնախումն Օբամային կոչ է անում հետևել Գերմանիայի օրինակին

Գերմանական Բունդեսթագի կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջագային հանրության ուշադրությունն է սևեռում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է աջակցել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը դեռևս անպատիժ հանցագործության համար: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, որում ազնվորեն ընդունվում է մինչ այս պահն անպատիժ մնացած հանցագործությանը Գերմանիայի մասնակցությունը, հետագայում նպաստելու է Թուրքիայի մեկուսացմանն այն պարագայում, երբ այն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Բարաք Օբամայի վարչակարգի՝ Անկարայի ժխտողական քաղաքականությանը նպաստելուն»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համփարյանը:

Համփարյանը հավելել է, որ Օբաման դեռ ժամանակ ունի Գերմանիայի օրինակին հետևելու, Թուրքիայի ժխտողականությունը մերժելու և ազնվորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս