«Գերմանիայի կառավարությունը նպաստելու է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը». Մերկել
Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը:
«Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում»- նշել է նա` հիշեցնելով, որ ԳԴՀ-ում ապրում են շուրջ 3 մլն քաղաքացիներ, որոնք թուրքական արմատներ ունեն:
«Ուստի՝ ես և ԳԴՀ-ի ամբողջ կառավարությունը մտադիր ենք ավանդ ներդնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման գործում»,- հավելել է Մերկելը: