Բաժիններ՝

«Ավրորա»-ի ուղերձները. ռուսաստանյան «Дождь» հեռուստաալիքը ցուցադրել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը

««Ավրորա» մրցանակի առաջին ուղերձն այն է, որ մենք ուժեղ ենք եւ կարողացել ենք վերապրել: Երկրորդը՝ որպես վերապրածներ, մենք ուրիշներին օգնելու պարտավորություն ունենք: Սա շատ կարեւոր է, քանի որ այն մարդիկ, ովքեր այսօր փրկվում են՝ նույնպես հարյուր կամ հազար տարի հետո պետք է ինչ-որ բան վերադարձնեն, եւ պարտադիր չէ հենց այն մեկին, ով փրկել է. այս գործը էստաֆետի նման պետք է փոխանցվի: Երրորդ ուղերձը՝այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, արժանի է ուշադրության: Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր քննարկվում են շոու բիզնեսի ներկայացուցիչները, մարզիկները, մինչդեռ կան մարդիկ, ովքեր երեք հարյուր հազար երեխա, հազարավոր մարդկանց են փրկել»,-ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան «Дождь» հեռուստաալիքի եթերում:

Հեռուստաընկերության «По-быстрому» հաղորդման հունիսի 1-ի թողարկումը նվիրված էր «Ավրորա» մրցանակին: Հաղորդավար Միխայիլ Կոզիրովի հյուրերն էին Ռուբեն Վարդանյանը, «Նվիրիր կյանք-Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը եւ կինոռեժիսոր, մրցանակի հավակնորդների մասին պատմող ֆիլմերի ռեժիսոր Անդրեյ Լոշակը: Մինչեւ քննարկումը հեռուստալիքը ցուցադրել էր նաեւ ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությունը:

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս