Բաժիններ՝

Օբաման իր ամենամեծ սխալը համարում է միջամտությունը Լիբիայի հակամարտությանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտաքին քաղաքականության բնագավառում իր ամենամեծ սխալը շարունակում է համարել ռազմական միջամտությունը Լիբիայի հակամարտությանը: Հունիսի 1-ին ելույթ ունենալով Էլքհարթ քաղաքում (Ինդիանայի
նահանգ), ամերիկյան վարչակազմի ղեկավարը խոստովանել է, որ ներկայում արաբական այդ երկրում «քաոս է տիրում»:

«Ես ավելի վաղ արդեն ասել եմ, որ իմ արտաքին քաղաքական ամենամեծ սխալը համարում եմ ինտերվենցիան Լիբիայում` միջազգային կոալիցիայի կազմում»,- ասել է նա՝ ամերիկացիների հարցերին պատասխանելով PBS հեռուստաընկերության կողմից կազմակերպված հանդիպմանը:

Օբաման հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանեցին ապստամբներին, որոնք պայքարում էին Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ, բայց չկարողացան ժամանակին ապահովել կայունությունը եւ օգնություն ցույց տալ երկրի նոր կառավարության ձեւավորմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս