Պակիստանում առնվազն քսան մարդ է զոհվել փոթորկի հետևանքով
Պակիստանի հյուսիսում առնվազն քսան մարդ է զոհվել, եւս գրեթե100 բնակիչներ տուժել են սաստիկ փոթորկի հետեւանքով:
Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
The Pakistan Observer թերթը նշում է, որ հունիսի 1-ի երեկոյան ամպրոպը՝ քամու՝ ժամում 148 կիլոմետրից ավելի պոռթկումներով մոլեգնել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում եւ հարեւան Ռավալփինդի քաղաքում:
Փենջաբի նահանգի մի քանի շրջաններ հոսանքազրկվել են: Տարերքի հարվածից մարդկանց մեծ մասը զոհվել է շենքերի փլվելու եւ ծառերի տապալման հետեւանքով: Բացի դրանից, վատ եղանակային պայմանների պատճառով բոլոր չվերթերը Բենազիր Բհուտոյի անվան օդանավակայան հետաձգվել են. ժամանող ինքնաթիռներն ուղարկվել են Լահոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: