Բնակարանի հյուրասենյակի բազմոցին դի է հայտնաբերվել
Հունիսի 2-ին, ժամը 08.38-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյանի բազմոցին հայտնաբերել 1946 թ. ծնված Ա. Ս.-ի դին: