Բաժիններ՝

Հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ)

Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել:

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս